Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025 15:19
Ալեքսանդր Ավանեսով

Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը

Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը

Արմինֆո.Մինչև 2030 թվականը Հայաստանում արևային արտադրության օբյեկտներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները պետք է հասցվեին 1000 ՄՎտ-ի, սակայն այդ նպատակին հաջողվել է հասնել ժամկետից չորս տարի շուտ ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նրա խոսքով՝ արդեն այսօր արևային էներգետիկայի օբյեկտները տրամադրում են ավելի քան 1000 ՄՎտ ։ Այդ պատճառով կառավարությունը դադարեցրել է ոլորտի սուբսիդավորման ծրագրի իրականացումը ։ Այս փուլում, նախարարի հավաստմամբ,  շարունակվում են քննարկումները հաջորդ տարի այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ, սակայն, բացառապես հաշվի առնելով կուտակիչ կայանների տեղադրման անհրաժեշտությունը։ Այս փուլում, ինչպես նշել է Խուդաթյանը, առանց համակարգերի 1000 ՄՎտ-ի առկայությունն արդեն հանգեցնում է որոշակի խնդիրների, որոնք կապված են արեւային էներգետիկայի օբյեկտի սեզոնային բնույթի հետ, ինչն, իր հերթին, ազդում է ամբողջ էներգահամակարգի կայունության վրա: