Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025 10:37
Ալեքսանդր Ավանեսով

ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով

ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով

Արմինֆո. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով:

 

«Մեր ծրագրային գործերից մեկը պիտի լինի, որ Հայաստանում օրենսդրորեն սահմանենք տնտեսապես Նախասիրելի Ազգի Կարգավիճակ (Most Favored Nation) հասկացությունը, որը պետք է նախատեսի հատուկ տնտեսական հարաբերություններ, միգրացիոն քաղաքականություն ու առավելություններ այն պետությունների համար, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն ապացուցելի բարյացակամ և բարեկամական վերաբերմունք:

 

Դա հատկապես պետք է նրա համար, որ բացառենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից Հայաստանում հողի և այլ գույքերի ագրեսիվ գնման և տնտեսական էքսպանսիայի միջոցով ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հնարավոր պլանները, քանի դեռ այդ հասարակություններում կա համակարգային հայատյացություն, վրեժի և ատելության խոր դրսևորումներ: Ադրբեջանին ու Թուրքիային վերոհիշյալ կարգավիճակը կշնորհվի միայն վստահության կառուցման երակարժամկետ ժամանակաշրջանից հետո, երբ այլևս ապացուցված կլինի համակարգային հայատյացության վերացումը և երաշխավորված կլինի չարակամ ծրագրերի բացակայությունը», - նշել է ՀԱԿ փոխնախագահը։