
Արմինֆո 2026 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա, քան 2025 թվականին։ Մինչդեռ, երկրի խորհրդարանի և նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կկրճատվի։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Մասնավորապես, Ազգային ժողովին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 4 մլն դրամ։ Դա 68 մլն դրամով պակաս է, քան 2025 թվականին։ ՀՀ նախագահի աշխատակազմը հաջորդ տարի կստանա 1 մլրդ 618 մլն դրամ կամ 40 մլն դրամով պակաս ընթացիկ տարվա ցուցանիշից։
Վարչապետի աշխատակազմին, մինչդեռ, կհատկացվի 1 մլրդ 520 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին՝ 25 մլրդ 804 մլն դրամ։ Դա, ինչպես պարզաբանել է նախարարը, հիմնականում , պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ծախսերը հոգալու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության ոլորտում լաբորատոր փորձաքննությանը միջոցներ ուղղելու անհրաժեշտությամբ։