
Արմինֆո.Հայաստանում բրենդի արտադրողները և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները միացել էին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն հայկական բրենդի աշխարհագրական նշման (ԱՆ) ստեղծման համար» ծրագրի թիմին՝ «Մանուկյան» գինու և բրենդիի գինու գործարանում կայացած մեկօրյա աշխատաժողովին մասնակցելու և աշխարհագրական նշման համակարգի ապագան քննարկելու նպատակով։
Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրության համաձայն, աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․ Հայկական Բրենդի ԱՆ-ի հնարավոր արտահանման շուկաները; Վերջերս ներկայացված ԱՆ տեխնիկական հատկորոշումների քննարկում; Ապագա ԱՆ արտադրանքի հսկողության, հավաստագրման և հետագծելիության համակարգի ուսումնասիրում։
Նշվել է, որ միայն 2024 թվականին Հայաստանից արտահանվել է 48 միլիոն լիտր շշալցված բրենդի՝ աշխարհում զբաղեցնելով 3-րդ տեղը արտահանման ծավալով՝ Ֆրանսիայից և Սինգապուրից հետո։
Հենվելով այս տպավորիչ ներուժի վրա՝ ծրագիրը աջակցում է Հայաստանին կատարել հաջորդ քայլը դեպի «Հայկական բրենդի ԱՆ» պաշտոնական հաստատումը՝ քայլ, որը կապահովի արտադրանքի որակի, իսկության և ժառանգության պահպանումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: