
Արմինֆո.Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ։
Բանակցությունների ընթացքում քննարկվելու և ձեռք են բերվելու պայմանավորվածություններ առաջիկա երկու տարիների ֆինանսական և տեխնիական համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ ԳԴՀ պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:
Երկու երկրների պատվիարկությունների կազմում են բարձրաստիճան ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից: Բացի բարձրաստիճան հանդիպումներից նախատեսվում է նաև հանդիպումներ գործարարների հետ: Բանակցություններին և բարձաստիճան հանդիպումներին կմասնակցի նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 5,3%-ով ՝ կազմելով 297,3 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 77,4% - ով ՝ մինչև 71,4 մլն դոլար՝ ներմուծման 17,4% - ով նվազման ֆոնին ՝ մինչև 226 մլն դոլար։