Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 10:51
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ

Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ

Արմինֆո Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր,այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ԱՃԹՆ Ստանդարտի ներդրման ընթացքի բարելավման հարցը:

 

Քննարկվել են նաև բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության կողմից ներկայացված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել են կառուցողական քննարկումներ:

Նիստի ընթացքում hատուկ անդրադարձ է կատարվել Երևանում անցկացվելիք ԱՃԹՆ միջազգային խորհրդի առաջիկա նիստին ևս: