 

Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության և թվային կապակցվածության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավոր ուղիներին։ Կողմերն ընդգծել են այս ուղղությունների կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության, տնտեսական համագործակցության և տեխնոլոգիական առաջընթացի խթան:
Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ առանձնացնելով կիբեռանվտանգության և թվային ենթակառուցվածքների զարգացման շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվորեն ներգրավվել այդ նախաձեռնություններում՝ նպաստելով համատեղ բարեփոխումների և նորարարությունների իրականացմանը։
Պատվիրակությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը՝ նպաստելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կայուն թվային տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու EU4Innovation, EU4Digital և այլ ընթացիկ համագործակցության շրջանակում գործընկերային հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ նոր համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շրջանակում։
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

