 

Արմինֆո. Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
"Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, այդ նախագծի վերաբերյալ որևէ նոր բան առայժմ չեմ կարող ասել", - ասել է նախարարը, հավելելով, որ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում գումար նախատեսված չէ Երասխ (Հայաստան) - Սադարակ (Նախիջևան) երկաթուղու կառուցման համար: Խուդաթյանն ընդգծել է, որ հաջորդ ֆինանսական տարում երկրի երկաթուղիների ցանցի արդիականացման համար անհրաժեշտ հատկացումներ նախատեսված են, բայց ոչ վերը նշված նախագծերի համար: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, Հայաստանի հարավում ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցության համակարգմանն առնչվող հարցերը գտնվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի իրավասության ներքո:
Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման") Հայաստանի հարավում 42 կմ ճանապարհ է, որի կառավարումը 99 տարով կփոխանցվի ԱՄՆ-ի կառավարող ընկերությանը: Փորձագետների կարծիքով, դա կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

