
Արմինֆո. Այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով։ Այս լուրը Facebook-ի իր էջից տարածել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
"Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով", - գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Այդ առնչությամբ հարկ է նշել, որ, ելնելով այս երկու "լավ" նորություններից, կարող է տպավորություն ստեղծվել, որ հանրապետությունն ամբողջովին կտրված է եղել արտաքին աշխարհից և եղել է սովի մատնված։ Այստեղ հարց է ծագում․ իսկ ինչ է, մինչ օրս երկիր ցորեն չէր մտնում, կամ, գուցե, խանութներում հացի պակա՞ս է եղել։ Նախարարը բացարձակապես ոչինչ չի հաղորդել այն մասին, թե Ադրբեջանի տարածքով մատակարարումներն ինչպես կանդրադառնան հանրապետությունում հացաբուլկեղենի գների վրա, եւ՝ արդյոք, ընդհանրապես, կանդրադառնան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների մատակարարման սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու մասին: Որպես օրինակ նա հիշատակել էր Ղազախստանից ցորենի մատակարարման սկիզբը։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

