Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025 14:54
Ալինե Գրիգորյան

ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի

ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի

Արմինֆո. Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական հացահատիկի տարանցումը կարևոր իրադարձություն է. այդ երթուղին պահանջարկ կունենա մեր գործընկերների կողմից։ Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հարավկովկասյան երկաթուղի" (ՀԿԵ) տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

 

Նրա ասելով՝ այսօր, ըստ էության, երկաթուղու համար, գործնականում, ձևավորվում է նոր պատմություն։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ առաջիկա ժամերին ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոն Ադրբեջանի տարածքից կմտնի Վրաստանի տարածք, ինչից հետո կփոխադրվի Հայաստան: "Իսկ ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասցվի Ադրբեջան, որից հետո մի քանի օրվա ընթացքում կհասնի Հայաստան", - հավելել է Մելնիկովը:

 

ՀԿԵ տնօրենն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ  երթուղին թույլ կտա կազմակերպել կոնտեյներային փոխադրումներ, այդ թվում՝ նաև Չինաստանից:

 

Մելնիկովի խոսքով՝ նոր երթուղին ոչ միայն թույլ կտա բեռնաթափել "Վերին Լարս" հսկիչ անցակետը, այլև կէժանացնի Սև ծովի ծովային հատվածով առաքման արժեքը: "Ես կարծում եմ, որ սա կարևոր իրադարձություն է։ Եվ վստահ եմ, որ մենք այդ երթուղով կստանանք բեռների ոչ մեկ շարժակազմ", - եզրափակել է Մելնիկովը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին: Նա նշել էր, որ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի բեռն է դեպի Հայաստան, և հայտարարել, որ դա ցուցանիշ է այն բանի, որ այժմ երկրների միջև խաղաղություն գոյություն ունի նաև գործնականում: Հայաստանում ողջունել են Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, նշելով, որ այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համար: Իսկ արդեն նոյեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել է,  որ ռուսական հացահատիկը Հայաստան կհասցվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով։