
Արմինֆո. 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանում հարկային մուտքագրումները կազմել են 2 տրլն 240.5 մլրդ դրամ՝ ընթացիկ տարում նախատեսված 2 տրլն 720.3 մլրդ դրամի դեպքում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի Բյուջետային գրասենյակը:
Մասնավորապես, 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքն աճել են 13,7 տոկոսով կամ մոտ 270,3 մլրդ դրամով։ Միաժամանակ, հարկերի փաստացի հավաքագրումը տարեկան ծրագրի նկատմամբ կազմել է 82,4% կամ նախատեսվածից 479,8 մլրդ դրամով պակաս։
Հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը ս.թ. հոկտեմբերի վերջին 21,5%-ով կամ 396,1 մլրդ դրամով գերազանցել է 2023թ․ նույն ժամանակահատվածի գանձումները։ 2022 թվականի համեմատ աճը կազմել է 40,5% կամ 645,8 մլրդ դրամ, իսկ 2021թ․ հոկտեմբերի համեմատ՝ 72,6% կամ 942,1 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը կկազմի 5.1%։ Եկամուտները կանխատեսվում են 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամ կկազմեն հարկային եկամուտները և պետական տուրքը:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

