Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025 15:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում

Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում

Արմինֆո. 2025 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում։ Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" -ն ՝ վկայակոչելով միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգի տվյալները։

 

Աղբյուրի համաձայն,  հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 806 հազար զբոսաշրջիկ Ռուսաստանից, դրանով իսկ մեր երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղը հանրաճանաչ ուղղությունների վարկանիշում: Հայաստանին հաջորդում է Ուզբեկստանը՝ 513 հազար զբոսաշրջիկներով։

 

Սակայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների արտասահման մեկնումների կեսը բաժին է ընկել Թուրքիային, Աբխազիային և Ղազախստանին, որոնց հաջորդում են Չինաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Վրաստանը և Թաիլանդը:

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. 9 ամիսների ընթացքում ՌԴ-ից Հայաստան է այցելել 713 479 զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 3,7% - ով։