
Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6%-ով (նախորդ տարվա 11,7% անկման դիմաց) ՝ կազմելով 12 236,3 հազար տոննա։ Միևնույն ժամանակ, ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 2,4%-ով (մեկ տարի առաջվա 19,8% աճի դիմաց)՝ կազմելով 173 195,3 հազար մարդ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
