
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամում (PIF) հանդիպել է արքայազն Սաուդ բին Սուլթան Ալ Սաուդի հետ։ Այդ մասին Պապոյանը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հանրային Ներդրումային Հիմնադրամը (PIF) Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը։ Կառավարում է ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տուրիզմի և սպորտի ոլորտներում՝ լինելով աշխարհի հինգ խոշորագույն պետական ներդրումային հիմնադրամներից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները», - գրել է Պապոյանը։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

