
Արմինֆո. Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն նույնպես երկրին է պետք։ Այդ մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ Ղազախստանից Հայաստան հացահատիկ է բերվում Ադրբեջանի տարածքով, բայց ոչինչ չէր խոսվում այն մասին, թե ինչ կարգի հացահատիկ է ներկրվում հանրապետություն: Ամեն դեպքում, ինչպես պարզաբանել է փոխնախարարը, տվյալ հացահատիկը նույնպես մատակարարված ապրանքի դիվերսիֆիկացման առարկա է։ "Մենք հացի խնդիր չունենք, բայց պետք է հասկանալ, որ երկրին նաև ընտանի կենդանիների կեր է պետք։ Ընդհանուր առմամբ, այն, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, շատ լավ է։ Եվ եթե այսօր կերը հասավ, վաղվա օրը ցույց կտա, թե հետո ինչ հացահատիկ է մատակարարվելու։ Ամեն դեպքում ակնհայտ է մեկ բան․ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա նշանակում է, որ պետությունը բացվում է", - ասաց Էդգար Զաքարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հայաստան է հասել ղազախական ցորեն փոխադրող գնացքը ՝ անցնելով Ղազախստանի , Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Բերվել է մոտ 1000 տոննա չորրորդ կարգի ցորեն։ Հայաստանին ցորենի մատակարարումը հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման շնորհիվ, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային տրանսպորտով Հայաստան է բերվել նաև ցորեն Ռուսաստանի Դաշնությունից:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

