
Արմինֆո.Հայաստանում 10-15 տարի շարունակ բիզնեսը փորձում է ինքնուրույն բավարարել կադրերի հավաքագրման հետ կապված իր կարիքները։ Այդ մասին, պատասխանելով այն հարցին, թե " որքանով է կառուցված կրթական համակարգի փոխգործակցությունը բիզնեսի հետ, հայտարարել է TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։
"Կարծում եմ, որ դա շատ սխալ է ։ Ակադեմիական կրթությունը հնացած է և փոխակերպման կարիք ունի, հատկապես, հիմա ՝ հաշվի առնելով ԱԲ և, ընդհանուր առմամբ, կարիքներն ու պահանջարկը: Բայց ոչ մի բուհական ծրագիր դա ի գիտություն չի ընդունում", - դժգոհել է փորձագետը։
Համբարձումյանը պատմել է, որ, որպես կանոն, ընկերությունները "գնում" են բուհեր, ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում են ներգրավել երիտասարդությանը: Բացի այդ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները բացում են իրենց ակադեմիաները, որտեղ նրանք վերապատրաստում են անցկացնում, և համապատասխան կադրերին ընդգրկում են իրենց ընկերությունների հաստիքակազմում:
Նա այդ առումով նշել է, որ TCF-ն ու Հայաստանում մի քանի այլ ձեռնարկություններ դիմում են նման պրակտիկայի։ "Բիզնեսը ստիպված է դա իր վրա վերցնել և անել։ Բայց, ես կարծում եմ, որ իրականում այդ ամենը հսկայական կրթական համակարգի խնդիրն է, որն առայժմ չի կարողացել անցնել այդ փոխակերպումը", - ասել է նա:
Նշենք, որ FinnoWay Armenia 2025 միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Համաժողովի կազմակերպիչներն են ռուսական PLUS Group ընկերությունը և Armenian Card ազգային վճարային համակարգը:
FinnoWay Armenia 2025 PLUS համաժողովը նվիրված է թվայնացման, պետական կառույցների, ֆինանսական հատվածի, առևտրային ռիթեյլի, ՏՏ և հեռահաղորդակցության ինդուստրիայի փոխգործակցության առանցքային հարցերին:
Համաժողովի մասնակիցները կքննարկեն Հայաստանի ֆինանսական հատվածի ժամանակակից միտումները և զարգացումը, նորարարության և աճի համար Հայաստանի հուսալի թվային հիմքերի ստեղծումը, ժամանակակից կառավարման ոլորտում թվային վստահության թեման ՝ ինչպես են ԱԲ-ը և ամպը փոխում պետական ծառայությունները, թրաստային ծառայությունների միջոցով ֆինանսական հատվածի աջակցության հարցերը: