
Արմինֆո. Նոյեմբերի 11-ին կայացել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիի հանդիպումը։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի և Օմանի միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և վերջին տարիների դրական միտումները։
Հաստատվել է, որ քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց վիզայի, ինչը խթանում է զբոսաշրջային հոսքերը։ Առանձնացվել է ուղղակի չվերթների մեկնարկի կարևորությունը՝ զբոսաշրջության աճի համար։ Ներկայացվել է Հայաստանի առաջընթացը կայուն զբոսաշրջության ոլորտում․ Green Key սերտիֆիկացված հյուրանոցներ՝ Armenia Marriott և Holiday Inn Yerevan – Republic Square։
Նախարար Ալ Մահրուքուին և Օմանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել են մասնակցելու Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, (Երևան, նոյեմբերի 21–23), ինչպես նաև Տոնածառի լուսավորման արարողությանը, (դեկտեմբերի 13-ին, Երևանում)։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Օմանից Հայաստան է այցելել 1 467 զբոսաշրջիկ, ինչը 23.2% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

