
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ից 16-ը աշխատանքային այցով գտնվելու է Հնդկաստանի Հանրապետությունում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այսօր նա մասնակցել է Հնդկաստան-Եվրոպա Բիզնեսի և Կայունության համաժողովի նախարարական պլենար նստաշրջանին և հանդես եկել ողջույնի խոսքով։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու խոշոր ծրագրերը, ներառյալ Գյումրու «չոր նավահանգիստը»։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջ։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

