
Արմինֆո. Նոյեմբերի 14-ին 0ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Ն. Գ. տկն. Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։
Քննարկվել են հետևյալ ուղղությունները․ երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացումը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը; Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատում, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպումը; զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները; երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությունը և դրա կարևորությունը զբոսաշրջային հոսքերի աճի համար։ Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են համագործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 124 զբոսաշրջիկ Ուրուգվայից, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 65.3% - ով:
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

