
Արմինֆո.2025 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան հարկային մուտքերը (եկամուտները և պետական տուրքը) կազմել են 2 տրլն 262.9 մլրդ դրամ ՝ ընթացիկ տարում նախատեսված 2 տրլն 720.3 մլրդ դրամի դեպքում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը:
Մասնավորապես, 2024 թվի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքն աճել են 13.9% - ով կամ մոտ 275.4 մլրդ դրամով։ Միաժամանակ, հարկերի փաստացի հավաքագրումը տարեկան խրագրի նկատմամբ կազմել է 83,2% կամ նախատեսվածից 457,4 մլրդ դրամով պակաս։
Ցուցանիշը 21,3%-ով կամ 396,7 մլրդ դրամով գերազանցել է 2023 թվի նույն ժամանակահատվածի հավաքագրումները։ 2022 թվի համեմատ աճը կազմել է 39,9% կամ 644,9 մլրդ դրամ, իսկ 2021 թվիի հոկտեմբերի համեմատ՝ 71,1% կամ 940,6 մլրդ դրամով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 5.1%։ Եկամուտները կանխատեսվում են 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամ կկազմեն հարկային մուտքերը և պետական տուրքը: