Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025 13:51
Կարինա Մելիքյան

Հայաստանի միջազգային պահուստները 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4.3 մլրդ դոլար

Հայաստանի միջազգային պահուստները 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4.3 մլրդ դոլար

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի ՝ 4.289 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 20% - ով կամ 715.7 մլն դոլարով, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 14.2% կամ 592.2 մլն դոլարի անկում: Այսպիսով՝ ՀՄՊ-ը գերազանցել է նախկին պատմական առավելագույնը՝ 4.220 մլրդ դոլար, որն արձանագրվել էր 2023թ. օգոստոսին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

 

Դրանց առյուծի բաժինը՝ 4.286 մլրդ դոլարը, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 2.7 մլն դոլար: Կարգավորիչի հաշվետվության համաձայն, տարեկան կտրվածքով (2025թ. սեպտեմբերը՝ 2024թ. սեպտեմբերի նկատմամբ) արտաքին ակտիվներն աճել են 20.2% - ով, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը նվազել է 70.7% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել է հակառակ պատկեր․ ակտիվների անկումը՝ 14,4 իսկ ԱՄՀ-ում SDR-ի աճը՝ 16 անգամ: