Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025 11:59
Նաիրա Բադալյան

Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կստանա ԱԶԲ-ից եւ 16,5 մլն դոլարի դրամաշնորհ GCFF-ից ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար

Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կստանա ԱԶԲ-ից եւ 16,5 մլն դոլարի դրամաշնորհ GCFF-ից ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։

 

Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու 250 մլն դոլարի վարկային ծրագրի  համաֆինանսավորմանը։ Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ: