Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025 11:12
Ալեքսանդր Ավանեսով

Ղազախստանի ավիաընկերությունները պատրաստ են վերսկսել դեպի Հայաստան ուղիղ ավիաչվերթները, սակայն դա հնարավոր է միայն սուբսիդիաների առկայության դեպքում. Սերիկ Ժումանգարին

Ղազախստանի ավիաընկերությունները պատրաստ են վերսկսել դեպի Հայաստան ուղիղ ավիաչվերթները, սակայն դա հնարավոր է միայն սուբսիդիաների առկայության դեպքում. Սերիկ Ժումանգարին

Արմինֆո Ղազախստանի իշխանությունները դիտարկում են Հայաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերսկսման հնարավորությունը, սակայն դա հնարավոր է միայն հայկական կողմից սուբսիդավորման դեպքում: Այդ մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

 

Նրա խոսքով՝ ուղիղ ավիաչվերթներ կարող են սկսել ղազախական ավիաընկերությունները, սակայն դրա համար պետք է կատարվի մեկ կարևոր պայման: Բանն այն է, ինչպես նշել է նախարարը, որ Երեւանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է. այն մեկ անձի համար արժե 65 դոլար, իսկ մեկ տոննա ավիակերոսինն արժե 1248 դոլար։ Պաշտոնյան ընդգծել է, որ նման գների դեպքում անհրաժեշտ են սուբսիդիաներ, և այդ հարցը քննարկվում է։

 

"Այդ պայմաններով մեր և SCAT-ը, և FlyArystan-ը պատրաստ են թռիչքներ սկսել", - ասել է Սերիկ Ժումանգարինը: