Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025 17:14

Հայաստանի ԿԲ-ը քաղաքացիներին հորդորում է տեղի չտալ «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների խարդախ հնարքներին

Հայաստանի ԿԲ-ը քաղաքացիներին հորդորում է տեղի չտալ «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների խարդախ հնարքներին

Արմինֆո.Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս  դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

 

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

 

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում (www.cba.am) հետևյալ հղումներով՝ Lիցենզավորված բանկերի ցանկ,  Lիցենզավորված վարկային կազմակերպությունների ցանկ», - ընդգծվում է ԿԲ հաղորդագրությունում: