
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է "Zero Waste Forum" («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։
Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։
Նշենք, որ Zero Waste-ը սկզբունքների համահավաք է, որոնք նպատակաուղղված են նվազագույնի հասցնելու աղբի քանակը՝ բազմակի օգտագործման առարկաների եւ իրերի միջոցով։ Zero Waste-ի նպատակն է աղբավայրեր աղբի ուղարկման դադարեցումը։ Ներկայումս պլաստիկի միայն 9 % - ն է կրկնակի վերամշակման ենթարկվում: Zero waste համակարգով նյութը օգտագործվում է մինչեւ սպառման օպտիմալ մակարդակ։ Zero waste International Alliance (ZWIA) միջազգային միավորման կողմից ստեղծված սահմանում։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

