
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Քավեհ Զահեդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության, մասնավորապես ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր: Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության դերը ագրոկենսաբազմազանության զարգացման և էկոհամակարգերի կայունացման գործում:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ունեն դրական ազդեցություն ագրոկենսաբազմազանության ապահովման վրա:
Կողմերը կարևորել են նաև ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

