Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025 13:32
Նաիրա Բադալյան

Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան

Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է․ Հայաստանում աղքատության խնդիր կա։ "Բայց մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելուն", - հայտարարել է նա խորհրդարանում՝ 2026 թվականի բյուջեի նախագծի ամփոփիչ քննարկման ժամանակ։

 

«Վերջերս հրապարակվեցին աղքատության ցուցանիշները, որոնք մենք գնահատում ենք բավականին լավ: Թեեւ, մեթոդաբանական հարցերը պետք է հստակեցվեն: Բայց արդեն ակնհայտ է, որ ծայրահեղ աղքատությունը կազմում է 0,6 տոկոս, այսինքն, մենք, ըստ էության, շատ մոտ ենք այն արմատախիլ անելուն։ Սա մեր նախընտրական խոստումն է, որը տրվել է 2021 թվականին», - ասել է Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ աղքատության ցուցանիշը չէր կարող չփոխվել տնտեսական ցուցանիշների ֆոնին։

 

«Այո, Հայաստանում աղքատության խնդիր կա։ Բայց ժամանակն է, որ մենք ընդունենք, որ Հայաստանում աղքատության պատճառն արդեն աշխատատեղերի բացակայությունը չէ։ Այդ խնդիրը վաղուց լուծված է։ Հայաստանում աղքատության պատճառը բացառապես դրանից խուսափելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությունն է կամ պակասը", - ասել է Փաշինյանը։

 

Նա հերթական անգամ նշել է, որ աղքատությունից խուսափելու միակ ճանապարհը աշխատանքն է ։ Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ լինել: Դրա պատճառը բավարար որակավորման բացակայությունն է։

 

«Եթե աշխատանքը չի ապահովում մարդու բարեկեցությունը, պետք է վերադառնալ կրթությանը, հմտությունների բարձրացմանը: Եթե դա չի օգնում ՝ ստանալ լրացուցիչ կրթություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը։