Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025 16:20
Ալինա Հովհաննիսյան

Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ

Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ

Արմինֆո. Team Holding-ի մեջ մտնող ընկերությունները վերջին 5 տարիների ընթացքում կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրները և կայուն աճ ցուցադրել: Բացի հեռահաղորդակցության հատվածից, նրանք գործունեություն են ծավալում մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ այլընտրանքային էներգիայի, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրանոցային բիզնեսի և այլն։ Եվ այսօր ավելի քան 10 ընկերությունների են  խմբում, որոնք զարգացման համար լրացուցիչ ռեսուրսների կարիք ունեն։ Նման անհրաժեշտությունը Team Holding-ին դրդել է որոշում կայացնել դուրս գալ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկա։

 

Openhaus Community-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը պատմել է, որ պարտատոմսերի թողարկումը լինելու է երկարաժամկետ ուղղություն, քանի որ բիզնեսի ընդլայնումը միշտ նոր ֆինանսական ներարկումների կարիք ունի: «Մենք տարբերվում ենք նրանով, որ մեր խմբում կան ընկերություններ, որոնք աշխատում են Հայաստանից դուրս, և ես դրան մեծ կարևորություն եմ տալիս։ Մեր ներդրողներն իրենց անուղղակի ներդրումներն իրականացնում են այլ տնտեսություններում, ինչն ապահովում է դիվերսիֆիկացում, որը թույլ է տալիս մեզ լինել ավելի կայուն ևհաստատում ընկերությունների խումբ ՝ միաժամանակ ներդնելով նորարարական մոտեցումներ և գործելով ավելի կառուցվածքային նոր ոճով, համեմատած այն ընկերությունների հետ, որոնք գործում են բացառապես Հայաստանում", - ընդգծել է Team ընկերությունների խմբի համահիմնադիրը։

 

Նշվել է, որ հոլդինգը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր' 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք թողարկման ընդհանուր ծավալով, որից 1.4 մլրդ  դրամային, եւ 31.5 մլն դոլարային պարտատոմսեր են: Տեղաբաշխողը Freedom Broker Armenia ներդրումային ընկերությունն է, որն ապահովում է տեղաբաշխման լիակատար թափանցիկությունն ու իրականացումը միջազգային չափորոշիչներին համապատասխան:

 

Դոլարային տրանշի շրջանակներում մեկ պարտատոմսի անվանական արժեքը սահմանվել է 100 դոլար, իսկ դրամայինը՝ 100 հազար դրամ: Դոլարային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 9%, դրամային պարտատոմսերինը' 12%: Արժեկտրոնային վճարումների հաճախականությունը եռամսյակը մեկ է: Երկու տրանշներով էլ շրջանառության ժամկետը նախատեսված է 48 ամիս ։ Տեղաբաշխման առաջին փուլը նախատեսված է 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2026թ. մարտի 3-ը: Հատկանշական է, որ սա առաջին խոշոր տեղաբաշխումն է, որը միտված է, առաջին հերթին, տեղական ներդրողների և ավելի մեծ չափով ֆիզիկական անձանց ներգրավմանը:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' Հայկ Եսայանը հաղորդել է, որ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են մի քանի ոլորտների զարգացմանը' սկսած էներգետիկայից, վերջացրած լոգիստիկայով, կապիտալ շինարարությամբ: Ուշադրության կենտրոնում այլընտրանքային էներգիան է, մասնավորապես, արևային կայանների կառուցումը, ինչը նա բացատրել է Firebird - ի, NVIDIA-ի և Հայաստանի կառավարության մասնակցությամբ 500 մլն դոլար արժողությամբ լայնածավալ նախագծին մասնակցությամբ (Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության լուծումների հիման վրա տարածաշրջանում ամենահզոր տվյալների մշակման գերհամակարգչային կենտրոնը-խմբ)։ «Դուք գիտեք, որ մեր խումբը մեծ ծավալի աշխատանք է իրականացնում Firebird նախագծում: Եվ մենք ակնկալում ենք, որ սպառված էներգիայի ծավալը կհասնի 100 մեգավատի: Հետևաբար, մենք ներդրումներ ենք կատարում այլընտրանքային էներգիայի ոլորտում։ Արդյունքում՝ երկրում 10% - ով կբարձրանա էներգիայի սպառման ծավալը, ինչը կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական impact շուկայի վրա: Այդ պատճառով մենք ցանկանում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունենալ", - ասել է նա։

 

Իր հերթին՝ Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը Team Holding խոշոր ընկերության պարտատոմսերի տեղաբաշխող դառնալու որոշումը բացատրել է նրանով, որ Team Holding-ը դիտարկվում է որպես գլոբալ գործընկեր, որը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա: «Մենք կարծում ենք, որ այս տեղաբաշխումը մեծ խթան կհանդիսանա մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման համար", - ընդգծել է նա, նկատելով, որ արդեն այժմ նկատվում է Team Holding-ի պարտատոմսերի մեծ պահանջարկ։

 

Freedom Broker Armenia-ի ղեկավարը պատմել է, որ երբ 2021 թվականին ստացել են բրոքերի լիցենզիա, բավականին մեծ ենթակառուցվածք են ստեղծել Հայաստանում, որը հեշտացրել է ներդրողների մուտքը արժեթղթերի շուկա ։ «Եվ երեք տարվա ընթացքում ստեղծեցինք այնպիսի էկոհամակարգ, որ ներդրողը, եթե ցանկանում է մասնակցել տեղաբաշխմանը, դա նրանից կպահանջի 5 րոպե: Մեր ենթակառուցվածքը մեզ թույլ է տալիս սպասարկել ոչ թե մի քանի հազար հաճախորդի, այլ մի քանի հարյուր հազարի", - նշել է Հովակիմյանը։

 

Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ պարտատոմսերը եկամտաբերության մակարդակի շնորհիվ հետաքրքիր կլինեն ոչ միայն տեղական շուկայում, այլեւ դրա սահմաններից դուրս ՝ միջազգային ներդրողների համար:

 

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

 

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2024թ. դեկտեմբերին, Telecom Armenia ընկերությանը (Team Telecom Armenia ապրանքանիշը), 75 մլն դոլար (71.6 մլն եվրո) թողարկման ծավալով ՕՍՈՒՐ (Sustainability-Linked Bonds) առաջատար պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հաջողվել էր ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողների ։ Դրանք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Ասիական Զարգացման Բանկը (ADB) և PROPARCO - ն (Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսական ստորաբաժանում-AFD): Թիմ Telecom Armenia ընկերության այս պարտատոմսերի տեղաբաշխողը Ամերիաբանկն է: Այս պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկն ապահովել է Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) վաղաժամկետ տեղաբաշխումը և ցուցակման արագ անցումը: Նշենք, որ 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից հիմնադրված Team Holding ԲԸ-ն ստեղծվել է որպես հոլդինգային կառույց, որը ներդրումներ է իրականացնում և միավորում է տարբեր ոլորտներում դուստր ընկերություններ: Հոլդինգը ձևավորում է բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգային ինտեգրման, ֆինտեխի, լոգիստիկայի և e-commerce, էներգետիկայի և շինարարության, հյուրանոցային բիզնեսի, գինեգործության և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարման ոլորտներում աշխատող ընկերությունների: Այսօր հոլդինգի գործունեությունն ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ: Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր մեր առցանց հարթակի միջոցով։

 

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17