
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնիների, բեռնվածքի եւ եզրաչափերի չափորոշիչների համապատասխանեցումն անդամ երկրներում գործող նորմերին կդյուրացնի ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներով բեռնափոխադրումների իրականացման գործընթացը:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի լիագումար նիստում վավերացրել է ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագիրը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով ՝ փաստաթղթի վավերացմամբ փորձ է արվում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությանը և կիրառել միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ: Դրանով իսկ հավասար պայմաններ կստեղծվեն եվրասիական տրանսպորտային միջանցքներով փոխադրումներ իրականացնող Հայաստանի փոխադրողների համար։ Ներկայացված փաստաթղթի նպատակն է վերացնել միության ներքին առևտրում արգելքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցների կշռաչափային պարամետրերի նկատմամբ ազգային պահանջների տարբերությունների հետ ։ Նորմերի ներդաշնակեցումը թույլ է տալիս փոխադրողներին խուսափել հատուկ թույլտվություններ ստանալու անհրաժեշտությունից այն երկրներում, որտեղ նախկինում գործել են ավելի ցածր ստանդարտներ, ինչը հեշտացնում և էժանացնում է միջազգային փոխադրումները: