Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025 14:16
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել

Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել

Արմինֆո.Հայաստանի արդյունաբերության հատվածը 2024թ. հունվար - հոկտեմբերին 11,7% երկնիշ աճից հետո 2025թ. նույն ժամանակահատվածի արդյունքներով նվազել է 3% - ով ՝ ապահովելով 2.4 տրլն դրամ (6.2 մլրդ դոլար) ծավալ։ Ընդ որում, միայն այս տարվա հոկտեմբերին արդյունաբերության հատվածն աճել է 20,8 տոկոսով՝ մինչեւ 353 մլրդ դրամ (922,4 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, դինամիկայի վատթարացումը պայմանավորված է գերիշխող վերամշակող արդյունաբերության ծավալների կրճատմամբ։

 

Ընդ որում, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի մշակումը 2025թ. հունվար-հոկտեմբերին 8,1% անկումից հասել է 1,2% աճի՝ ապահովելով 410.7 մլրդ դրամ ծավալ։ Միայն հոկտեմբերին արձանագրվել է 4,1% աճ՝ մինչև 50,2 մլրդ դրամ։