
Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի բոլորովին անվճար, հաղորդում է վրացական Առաջին ալիքը ՝ հղում անելով երկրի Էկոնոմիկայի նախարարությանը:
Այդպիսով Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը պատասխանում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, թե, իբր, "Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը խանգարում են սակագնային արգելքները":
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցման խնդրանք:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ վրացական երկաթուղուն անհապաղ հանձնարարվել է այդ բեռի փոխադրումն իրականացնել երկաթուղով՝ մեկ անգամ և բոոլորովին անվճար: Որոշման մասին տեղեկացվել են պաշտոնական կողմերը:
Վրաստանը եղել և մնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից", - նշում են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

