
Արմինֆո.Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։
Ինչպես Հաղորդել է Հակոբյանը սոցցանցում, հանդիպմանը կարևորել է ամերիկյան գործընկերների մշտական աջակցությունը, որը նպաստում է սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների կատարելագործմանը, ինչպես նաև մաքսային ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը։
«Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացքը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման ուղղությամբ, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։
Անդրադարձ ենք կատարել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով մաքսային ծառայողների համար կազմակերպվող դասընթացներն ու տրամադրվող սարքավորումները, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ պայքարել մաքսանենգության դեմ», - գրել է ՊԵԿ նախագահը։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

