
Արմինֆո. Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակության Կոտայք այցի արդյունքներին։
Այդ հատվածում աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 18-ին, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 276 մլն դրամ: Այս պահին աշխատանքներ են տարվում ճանապարհային անվտանգության տարրերի տեղադրման ուղղությամբ։
«Այդ ճանապարհը շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես, քաղաքը շրջանցելու և խցանումներից բեռնաթափելու համար: Այդ հատվածում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, ճանապարհն ընդլայնվել և բարեկարգվել", - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան բնակավայր տանող հատված: Նշվել է, որ այնտեղ կատարվել են 5,02 կմ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքներ: Պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 269 մլն դրամ, իսկ աշխատանքներն ավարտվել են 95% - ով:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

