
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային կցորդ Ռիշան Չոդհրիի գլխավորած պատվիրակության հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի և Կանզասի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ ցորենի արժեշղթայի վերաբերյալ։
Քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը, տեղական արտադրության ընդլայնման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։
Հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը, ապահովելով պարենային անվտանգության կայունությունը։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

