Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025 12:48
Մարիաննա Մկրտչյան

ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով

ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով

Արմինֆո.  Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը։ 2025 թվականի արդյունքներով Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է 6% աճ, ինչը բարձր է վերջին տասը տարվա միջին տեմպերից։ Այդ մասին հաղորդել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին՝ ներկայացնելով Հայաստանի վերաբերյալ Բանկի 2026-2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման տվյալները։

 

Նրա խոսքով ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի հիմնական դրայվերները շինարարության բարձր տեմպերն են, ՏՏ և կապի հատվածի զարգացումը, ինչպես նաև ֆինանսական ոլորտը: "Ուժեղ պահանջարկին աջակցում են նաև ներդրումների ընդլայնումը, որոնք հունվար-սեպտեմբերին աճել են գրեթե 20 տոկոսով։ Վարկավորման և դրամական փոխանցումների ավելացումը հիմք է ստեղծում տնային տնտեսությունների սպառման աճի համար: 2026-ին ակնկալվում է տնտեսության հետագա ընդլայնում 5,3% - ով: Հիմնական ներդրումը կապահովեն սպառումը և ներդրումները", - շարունակել է Դոլգովեչնին։ Որպես օրինակ նա նշել է, որ ներդրումների հետագա աճ է սպասվում տրանսպորտի ոլորտում և ՏՏ ենթակառուցվածքում։

 

Բանկի վերլուծաբանը հավելել է, որ աճը խթանող լրացուցիչ գործոն կլինի արտաքին կոնյունկտուրայի բարելավումը, ներառյալ Ռուսաստանի տնտեսության աճի արագացումը: Դա կաջակցի արտաքին պահանջարկին կողմնորոշված օյուղերին, ներառյալ զբոսաշրջությունը:

 

"2026-2028 թվականներին Հայաստանում գնաճը կպահպանվի ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային տիրույթում, կանխատեսում ենք միջինը մոտ 3,3 տոկոս ։ Դրան կնպաստեն դրամի կայուն փոխարժեքն ու տնտեսության վերադարձը  աճի երկարաժամկետ տեմպերին։ Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, ապա մենք ակնկալում ենք տոկոսադրույքի իջեցում՝ մինչև մոտ 6,25%  2026 թվականի վերջին", - շարունակել է նա։ (Ներկայումս ՀՀ ԿԲ առանցքային տոկոսադրույքը կազմում է 6,5% խմբ.)։

 

Դոլգովեչնիի ասելով՝ կարգավորիչը գործելու է հավասարակշռված, քանի որ պահպանվում են պարենամթերքի համաշխարհային գների հնարավոր աճի եւ արտաքին ու ներքին պահանջարկի գերտաքացման հետ կապված գնաճամետ ռիսկերը: "Դրամի միջին տարեկան փոխարժեքը 2026 թվականին մենք կանխատեսում ենք մոտ 390՝ դոլարի դիմաց ։ Փոխարժեքի թուլացման վրա կազդի ներմուծման աճը կայուն ներքին սպառողական և ներդրումային պահանջարկի ֆոնին և դրամական շուկայում տոկոսադրույքի իջեցումը։ Մյուս կողմից, դրամին կաջակցեն արտաքին պահանջարկի աճը՝ ներառյալ զբոսաշրջությունը, եւ դրամական փոխանցումների կայուն ծավալները", - ամփոփել է վերլուծաբանը։