Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025 13:03
Մարիաննա Մկրտչյան

ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի

ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները հասցնել 500 մլն դոլարի: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

Նա փաստել է, որ ի սկզբանե՝ դեռևս 2022 թվականին, Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը հնգամյակի ընթացքում՝ 2022-2026 թվականներին, կկազմի շուրջ 287 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով, սակայն, պարզվել է, որ դա իսկապես շատ մեծ գումար է ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ աշխատանքի նախկին փորձը։ "Փաստոորեն, 2022-2025 թվականների աշխատանքը ցույց տվեց, որ մենք արդեն 380 մլն դոլարի ներդրում ենք կատարել, և եթե դա համադրենք այն խնդիրների հետ, ապա ստացվում է, որ մենք 4 տարվա ընթացքում 1,3 անգամ ավելի շատ ենք արել, քան ենթադրում էինք մեր 5-ամյա ռազմավարությամբ ։ Իսկ եթե համեմատենք Հայաստանում Բանկի գործունեության 15 տարիների հետ, ապա դա ավելի քան 60% է։ Այն դեպքում, երբ մեր նպատակն է մինչև 2026 թվականի վերջը Հայաստանի մասով ցույց տալ կես միլիարդ ԱՄՆ դոլարի ցուցանիշ։ Կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի արդյունք է", - ասել է Մանդրոնը։

Խոսելով 2025 թվականին Հայաստանում Բանկի որոշակի նախագծերի եւ 2026 թվականի ծրագրերի մասին՝ նա ընդգծել է, որ ԵԱԶԲ-ում կենտրոնացել են երեք ուղղությունների վրա ։ "Մենք մեծ ծրագիր ունենք Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) առնչությամբ ներդրումային գործունեության ֆինանսավորման տեսանկյունից։ Գումարած 2025 թվականին մենք ունեինք լավ նախագիծ, որն ուղղված էր թվայնացմանը, այդ ընկերության գործընթացների օպտիմալացմանը: Ընդ որում, մեզ համար ուրախալի է, որ մենք միքս ենք պատրաստել երկու գործիքից․ Բանկի դասական ապրանքից՝ վարկի տեսքով, գումարած, մենք ունենք Թվային նախաձեռնությունների հիմնադրամ, որն, առաջին հերթին, ուղղված է նման տեսակի թվային նախագծերին աջակցմանը, եւ մենք այնտեղ իսկապես լավ նախագիծ ենք ստացել, ոչ վատ ապրանք՝ հիմնված տարբեր գործիքների խառնուրդի վրա", - հաղորդել է Բանկի վարչության փոխնախագահը։ Նա նշել է, որ ԵԱԶԲ-ն եւ ԶՊՄԿ-ը 2026 թվականի համար շատ մեծ ծրագրեր ունեն ՝ հավելելով, որ բանկի համար դա Հայաստանի Հանրապետությանն առնչվող առաջատար նախագիծ է։ Նա հույս է հայտնել, որ ամեն ինչ իսկապես կստացվի։

Միաժամանակ, Մանդրոնի խոսքով, բանկն առանձին ծրագիր ունի Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար՝ 20-40 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: "Հաջորդ տարին մենք նախատեսում ենք ծախսել այդ բլոկի ֆինանսավորման վրա", - նկատել է բանկի փոխնախագահը, հարց տալով, թե հատկապես ինչով է Հայաստանը տարբերվում մյուս երկրներից, որոնք բանկը ֆինանսավորում է: «Օրինակ, Հայաստանում հատկացվող գումարների 99% - ը իսկապես ներդրումներ են, որոնք ուղղված են տնտեսության իրական հատվածին։ Բացի այդ, մենք ունենք տեխնիկական աջակցության հիմնադրամ, որտեղ Հայաստանն առաջատար երկրներից մեկն է այն առումով, թե ուր ենք ուղղում այդ դրամաշնորհային գործիքները, որոնց ծավալը 2022-2025 թվականներին կազմել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար", - ամփոփել է Մանդրոնը։