
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարային և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով, որոնք մինչ այդ յոթ ամիս չեն իրականացվել։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 3,2 անգամ էական աճից դեպի 74,2 տոկոս անկում, իսկ ռուբլով գործարքների անկումը պահպանվել է՝ տեմպերի 45,3 տոկոսից մինչեւ 9,4 տոկոս դանդաղմամբ: Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակայության վերականգնում դոլարային գործարքների նկատմամբ՝ 2,1 անգամ խզզմամբ, և 2,3 անգամ գերակշռել նաև եվրոյով գործարքների նկատմամբ (դոլարային գործարքները եվրոյով գործարքների նկատմամբ գերակշռել են 1,1 անգամ), մինչդեռ, մեկ շաբաթ առաջ դոլարային գործարքները ռուբլով գործարքների նկատմամբ գերակշռում էին 1,6 անգամ բացով։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (15-19.12.25 - ը ' 08-12.12.25-ի համեմատ) դոլարի առքը շրջադարձ է կատարել դեպի անկում՝ վաճառքի անկման դանդաղման պայմաններում, միտման գրեթե նույնպիսի փոփոխություն է նկատվել է եվրոյին առնչվող գործարքներում. առքի շրջադարձը դեպի անկում ուղեկցվել է վաճառքի աճի դանդաղմամբ, իսկ ռուբլուն անռչվող գործարքներում նկատվել է առքի անկման արգելակում և վաճառքի աճի դանդաղում: Արդյուննքում՝ դեկտեմբերի 15-19-ը դրամը շարունակել է ամրապնդվել ինչպես դոլարի նկատմամբ՝ 382,5-ից մինչև 381,8 դրամ/1դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ՝ 4,76-ից մինչև 4,71 դրամ/1ռուբլի, սկսելով արժեվորվել նաեւ եվրոյի նկատմամբ՝ 447-ից մինչև 446 դրամ/1եվրո։ Մեկ տարի առաջ ՝ 2024թ. դեկտեմբերի 19 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 395,8 դրամ/1 դոլար, եվրոյի նկատմամբ՝ 415,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 3,82 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։