Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025 17:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Պապոյանը հանդիպել է ԵԱՀ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։

 

Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։

 

Հանդիպման ավարտին նախարար Պապոյանը հրավիրել է Ալաա Ֆարուկին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։