
Արմինֆո. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ու Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը:
"Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով բեռների հետադարձ փոխադրումն ապահովելու մասին։ Դրանք ձեռքբերումներ են, որոնք մինչեւ վերջերս անհավանական էին թվում", - ասել է Օվերչուկը "Ռոսիա 24" հեռուստաալիքի եթերում։
