Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025 12:16
Ալեքսանդր Ավանեսով

Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից

Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից

Արմինֆո. Հայաստանի իշխանություններին պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ «խաղաղության» ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

 

«Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով: 2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի: Ներկրումը շարունակվել է նաև 2024 թ.-ին: Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել Թուրքիային, այսինքն՝ 13,2 հազ. տոննա բենզին, ինչը գումարային արտահայտմամբ հավասար է 12,6 մլն ԱՄՆ դոլարի: Անգամ համեմատելի չէ Ադրբեջանից ներկված սիմվոլիկ ծավալների հետ:

 

Բայց դե առջևում ընտրություններ են, պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ «խաղաղության» ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ:  Կանխատեսելի եք ու շատ հասկանալի», - նշել է փորձագետը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան, սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը: Մասնավորապես, առաջին խմբաքանակի շրջանակում ստացվել է SOCAR-ի արտադրած ԱԻ-95 մակնիշի բենզինով բեեեռնված 22 վագոն՝ 1300 տոննա ընդհանուր քաշով։

 

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 28 - ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ: Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես առեւտրային բնույթ է կրում, և բենզինն իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխան գներով: