Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025 17:16
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար

Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.Հայաստանը ունի տարբեր ապրանքներ ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։

 

«Մենք, այսպես թե այնպես, ներմուծում ենք տարբեր երկրներից: Եթե ինչ-որ բան ավելի էժան լինի մեր քաղաքացիների համար, ինչու՞ դա չներմուծել Ադրբեջանից», - հարց է տվել նախարարը: Պապոյանն անտեսել է հաղորդավարի այն դիտարկումը, որ ադրբեջանական կողմը գրավել է մեր հողերը, ու շարունակել է հարց տալ, թե ինչ ֆինանսական վնասներ կկրեն Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը, եթե 90 դրամով էժան, 1000 դրամով էժան բան ձեռք բերեն կամ էլ ապրանքներ արտահանեն Ադրբեջան։ Այդ առնչությամբ նա, որպես օրինակ, նշել է այդ պետություն ալյումինե փայլաթիթեղի արտահանումը։ Հարցին, թե արդյոք որոշակի ծրագրեր կան այդ ուղղությամբ, նախարարը պատասծանել է, որ կան միայն նման քննարկումներ։

 

Ադրբեջանական կողմի հետ առևտրատնտեսական համագործակցության հաստատման համատեքստում իշխանությունների գործողությունները Պապոյանը բացատրել է ոչ թե ֆինանսական շահերով, այլ որպես բուն պատճառ նշել է խաղաղությունը։ «Մենք ուզում ենք, որ այլևս ոչ մի երեխա չմահանա, ոչ մի զինվոր չզոհվի: Պետք է խաղաղություն լինի: Սահմանն անցնում են, հիմնականում, 2 կատեգորիա՝ կամ ապրանքներ, կամ զինվորներ։ Մեր սահմանները պետք է անցնեն միայն ապրանքներ ու բիզնեսը, այլ ոչ թե՝ զինվորներ ու սպառազինություն", - ամփոփել է նա։