
Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է աճել 22%-ի (20% +2%)։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նման հնարավորությունից օգտվելու գլխավոր պայմանը, նրա ասելով, անցումն է ազգային վճարային համակարգի քարտերին: Այսինքն, հավելյալ 2% հետվճար ստանալ ցանկացողները պետք է Հայաստանում անկանխիկ առևտուր իրականացնեն ArCa քարտով: Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, 20%-ի դեպքում հետվճարի գումարը չի գերազանցում 10 հազար դրամը, մինչդեռ, 2%-ի դեպքում գումարը կարող է տատանվել մինչեւ 60 հազար դրամ: Միեւնույն ժամանակ, 2% հետվճարը տարածվում է ոչ միայն կենսաթոշակառուների և նպաստառուների, այև բոլոր ArCa քարտապանների վրա:
"Հետևաբար, ես կոչ եմ անում 48 հազար կենսաթոշակառուներին և նպաստ ստացողներին օգտվել այս լավ հնարավորությունից և արդեն հիմա անցնել անկանխիկ վճարումների", - նշել է Թորոսյանը: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ապրիլի 1-ին երկրում բոլոր վճարումներն իրականացվելու են անկանխիկ ձեւաչափով։