Ուրբաթ, 9 Հունվարի 2026 11:14
Նաիրա Բադալյան

Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը

Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։

 

«Մասնավորապես․

1) 2026թ հունվարի 1-ից մինչև 2026թ հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը,

2) 2026թ փետրվարի 1-ից մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո թողարկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:

 

Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել 2026 թ․ հունվարի 1-ից», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2022 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներմուծվել 7 հազար միավոր տրանսպորտ, իսկ 2023-2025 թվականների համար սահմանված քվոտան կազմել է տարեկան 8 հազար Էլեկտրամոբիլ։ Հարկային արտոնությունների կիրառման արդյունքում զգալիորեն աճել են հանրապետության ներքին շուկա էլեկտրամոբիլների մատակարարման ծավալները։ Մասնավորապես, 2023 թվականին ներմուծվել է 10980 միավոր տեխնիկա, որոնց մատակարարման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 78% - ով, 2024 թվականին այդ ծավալները գերազանցել են 11700 միավորը (22% աճ) ։ 2025 թվականի քվոտան՝ 8000 միավոր տրանսպորտային միջոցների չափով, բաշխվել է հետևյալ կերպ. դրանցից 5000-ը կկարողանան ներմուծել ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք չունեն դիլերային-բաշխիչ պայմանագրեր անմիջապես ավտոարտադրողի հետ։ Մնացած 3 հազարը թույլատրվել է ներկրել դիլերներին, եթե առկա են դիստրիբյուտորական պայմանագրեր, որոնք կնքվել են անմիջապես ավտոարտադրողի հետ      երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն արդեն մարտին հաղորդվել էր, որ Հայաստանն ամբողջությամբ սպառել է էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման տարեկան քվոտան այն անձանց համար, ովքեր չունեն դիստրիբյուտորի պայմանագրեր։ Նոյեմբերին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել էր, որ 2025 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 19 - ը Հայաստան է ներկրվել էլեկտրական շարժիչով գրեթե 19 հազար տրանսպորտային միջոց (16 381 ավտոմեքենա, 7 ավտոբուս և 2479 մոտոցիկլ կամ մոպեդ)։