
Արմինֆո. ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ տված հարցազրույցում հաղորդել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
"Ճյուղի զարգացման լրացուցիչ մեխանիզմների ձեւավորման եւ վառելիքաէներգետիկ համալիրի վրա ազդող եւ ջանքերի համակարգում պահանջող մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը",- հաղորդել է գլխավոր քարտուղարը:
Խոսելով էներգետիկ կայունության մասին՝ Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունները ելնում են այն բանից, որ էներգետիկ անվտանգության ապահովումն իրենց պետական քաղաքականության առաջնահերթություններից է և այդ ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունը:
"Այդ հարցի համալիր լուծման նպատակով 2025 թվականի հոկտեմբերին ընդունվել է "Տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին հռչակագիր", որը նախաձեռնել էր ռուսական կողմը", - նշել է Լեբեդևը։