Երկուշաբթի, 12 Հունվարի 2026 14:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները

Արմինֆո.  Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի օգուտները բազմաթիվ են, բայց շոշափելի դիվիդենտներից մեկը կլինի այն, որ Հայաստանը տնտեսության տարբեր ճյուղերում տարեկան մոտ 16.5 մլրդ դրամով կկրճատի ծախսերը։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Մասնավորապես, նա ընդգծել է, որ միայն ագրոհատվածում դիզվառելիքի ծախսերը կկրճատվեն 1.1 մլրդ դրամով։ "Այդ գործընթացների արդյունքում կավելանան ոչ միայն պետբյուջեի, այլև մեր քաղաքացիների գումարները", - ասել է գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով բազմաթիվ մեղադրանքներին, թե՝ ադրբեջանական բենզին ներկրելով  Հայաստանը համալրում է այդ պետության պետբյուջեն:

 

Պապոյանը հիշեցրել է, որ այս անգամ Հայաստան է մտնում ադրբեջանական ոչ միայն Premium դասի, այլև Regular տեսակի բենզին, ինչպես նաև 6-7 հազար տոննա դիզվառելիք (առաջին առաքման 1.2 հազար տոննայի դիմաց):

 

«Դա կհանգեցնի այն բանին, որ բենզինի և դիզվառելիքի շուկայում գները 2025 թվականի դեկտեմբերի միջին գների համեմատ կնվազեն մինչև 80 դրամ մեկ լիտրի համար։

 

Մինչդեռ, մեր տեղեկություններով, ադրբեջանական բենզին չներմուծող մյուս ընկերություններն էլ իրենց մատակարարների հետ բանակցությունների արդյունքում գները կիջեցնեն 30-40 դրամով։ Կարծում եմ, որ առաջիկայում գներն էլ ավելի կիջնեն", - ընդգծել է նա։

 

Պատասխանելով Ադրբեջանից Հայաստան ներկրման համար Վրաստանի տարանցիկ վճարների ազդեցության մասին (առաջին առաքման ժամանակ Վրաստանն ապահովել է անվճար տարանցումը) հարցազրույց վարողի հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Վրաստանը բավականին շահավետ սակագներ է առաջարկել հետագա խմբաքանակների համար, ինչն էական ազդեցություն չի ունենա գների վրա:

 

Նա նաև պատմել է, որ կան ադրբեջանական ընկերություններ, որոնք հետաքրքրված են հայկական արտադրանքով ։ "Եվ Հայաստանը, և Ադրբեջանը խորքային ուսումնասիրություններ են կատարել արտաքին առևտրում նմանության ինդեքսի (Export Similarity Index - ESI), փոխլրացման ինդեքսի (Trade Complementarity Index - TCI) վերաբերյալ, և տեսել են, որ մի շարք ապրանքներ, որոնք ներմուծում Է Ադրբեջանը, Հայաստանն արտահանում է", - նշել է նախարարը: Պապոյանը հիշեցրել է, որ երկրները կազմել են այդ ապրանքների ցանկը, որն այնքան էլ երկար չէ, բայց, այնուամենայնիվ, ներառում է բավականին շատ ապրանքներ, այդ թվում ՝ ալյումինե փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, սպիրտ, տեքստիլ, ջերմոցային տնտեսություններում մշակվող արտադրանք, ընտանի կենդանիներ եւ այլն:

 

«Դա հեշտ գործընթաց չէ, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ. մարդիկ միմյանց ծանոթ չեն, շուկաները միմյանց ծանոթ չեն, կան որոշակի արխետիպեր: Դրանք բարդ հարցեր են, բայց քիչ-քիչ պետք է առաջ շարժվել", - ընդգծել է նախարարը։