
Արմինֆո. Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համատեղ մշակվել և հաստատվել են հետևյալ ազգային ստանդարտները․ՀՍՏ ԻՍՕ 3021-2025 Արկածային զբոսաշրջություն․ Քայլարշավ և թրեքինգ / Պահանջներ և հանձնարարականներ; ՀՍՏ ԻՍՕ 21101–2025 Արկածային զբոսաշրջություն․ Անվտանգության կառավարման համակարգեր․ Պահանջներ / Փոփոխություն 1․ Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններ; ՀՍՏ ԻՍՕ 14785–2025 Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ․ Զբոսաշրջային տեղեկատվական ծառայություններ / Պահանջներ և հրահանգներ; ՀՍՏ ԻՍՕ 21902–2025 Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ։
Հասանելի զբոսաշրջություն բոլորի համար․ Պահանջներ և հանձնարարականներ
ՀՍՏ ԻՍՕ 23405–2025 Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ․ Կայուն զբոսաշրջություն / Սկզբունքներ, բառարան և մոդել։
«Միջազգայնորեն ընդունված ստանդարտների ներդաշնակեցումը կնպաստի մի շարք իրավական ակտերի արդյունավետ մշակմանը և զբոսաշրջության ոլորտի բարելավմանը», - ասվում է հաղորդագրությունում։