Երկուշաբթի, 19 Հունվարի 2026 13:54
Նաիրա Բադալյան

Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

Արմինֆո Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ՝ թոշակառուի բնակարանի մոնետիզացման մեխանիզմ։ Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

 

Հետադարձ հիփոթեքը նախատեսված է լինելու տարեց մարդկանց համար, ովքեր սեփական բնակարան ունեն: Կենսաթոշակառուն իր բնակարանը գրավ է դնում բանկում, բայց մնում է սեփականատեր և պահպանում է բնակության իրավունքը: Նա բանկից ամսական վճարումներ է ստանում մինչև մահանալը: Դրանից հետո հիփոթեքը ավարտվում է, իսկ վարկային կազմակերպությունը վերցնում է բնակարանը։

 

Ինչպես է դա տեղի ունենալու: Այսպես․ եթե կենսաթոշակառուն որոշում է իր բնակարանը բանկին հանձնել հետադարձ հիփոթեքի, նա հրավիրում է անկախ գնահատողի։ Վերջինս որոշում է անշարժ գույքի շուկայական արժեքը, որից հետո պետությունը հավաստիացվում է գնահատման արժանահավատության մեջ, և հիփոթեքի առարկան բանկին առաջարկվում է որպես գրավ:

 

"Դա կենսաթոշակառուին թույլ կտա ոչ թե վաճառել իր ունեցվածքը եւ տեղափոխվել այլ վայր ՝ իր սոցիալական խնդիրները լուծելու համար, այլ՝ շարունակել ապրել իր տանը եւ ստանալ ցմահ վարձավճար", - նշել է Կոմիտեի ղեկավարը: