Երկուշաբթի, 19 Հունվարի 2026 16:26
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը

Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը

Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։

 

Նախարար Թորոսյանն անդրադարձել է նաև երեխաների, ավագ սերդնի և կանանց հիմնահարցերի ոլորտում Եգիպտոսի հետ հետագա համագործակցության խորացմանը՝ նշելով, որ երկու երկրները այդ թվում խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման համատեքստում կարող են հանդես գալ համատեղ ծրագրերով։

 

Հանդիպման ավարտին ընդգծվել է համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների մշակման նպատակով։