Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026 13:12
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի կարևորությունը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է մեկնարկած ծրագրերն ավարտին հասցնելու և նոր ծրագրերի նախագծման ու իրականացման հարցերում։

 

Հիրոակի Յամագուչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ԱԶԲ-ի պատրաստակամությունը ենթակառուցվածքների զարգացման նոր տեսլականի ձևավորման և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի երկրորդ խոշոր վարկատուն է ՝ 21,2 տոկոս մասնաբաժնով (2025թ. ապրիլի դրությամբ)։ Բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005թվականից և այդ ընթացքում երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Հիշեցնենք, որ ըստ կանխատեսման ապրիլյան թարմացման՝ ԱԶԲ-ը 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5% աճ է ակնկալում՝ 2026 թվականին տեմպերի դանդաղմամբ՝ մինչև 4,7%։