Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026 17:08
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են

ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են

Արմինֆո.2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը պահպանվում են։ Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5 տոկոսի մակարդակում պահպանելու ԿԲ խորհրդի  որոշման մանրամասն հիմնավորումը։

 

Նրա ասելով՝ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև հետագայում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ, այն մնում է անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում, երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է:

 

Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկայից վերջին ամիսներին փոխանցվում են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները:

 

2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը:

 

Պահանջարկի ընթացիկ պայմանների և դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Կարճաժամկետ հորիզոնում առկա են ներքին պահանջարկի ընդլայնման ուղղությամբ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ռիսկեր:

 

Նա նշել է, որ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

 

Համաշխարհային տնտեսությունում արձանագրվում են աճի հեռանկարների վերաբերյալ ոչ միանշանակ ազդակներ

 

Համաշխարհային տնտեսությունը 2025 թ. չորրորդ եռամսյակում պահպանել է կայունությունը՝ ոչ միանշանակ ազդակներ հաղորդելով հետագա աճի հեռանկարի առումով։ Տեխնոլոգիական արագ զարգացումերի և առևտրային հոսքերի բավականին ճկուն վերադասավորումների շնորհիվ առևտրային քաղաքականություններից բխող բացասական ազդեցությունները որոշակի թուլացել են՝ այդուհանդերձ մնալով անորոշությունների հիմնական աղբյուրներից մեկը։

 

2025 թ․ առաջին կիսամյակում, արտաքին առևտրային քաղաքականության շուրջ անորոշությունների միջավայրում տատանողական աճերից հետո, 2025 թ․ երրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսությունը բարձր աճ է արձանագրել՝ գրանցելով տարեկանացված 4.4%, իսկ չորրորդ եռամսյակում, ըստ Ատլանտայի ԴՊԲ ընթացիկ գնահատականի, աճն արագացել է՝ կազմելով 5.4%։ Տնտեսական աճի արագացումը մեծապես պայմանավորված է սպառման ընդլայմամբ, արհեստական բանականության մեջ ներդրումային ակտիվության շարունակական աճով, մաքսատուրքային քաղաքականության արդյունքում դիտարկված առևտրային հաշվեկշռի էական բարելավմամբ։ Այդուհանդերձ, վերոնշյալ զարգացումների տևականության շուրջ առկա է բարձր անորոշություն։ Տնտեսության զարգացումները պարունակում են նաև երկակի ազդակներ պահանջարկի պայմանների մեկնաբանության համատեքստում։ Ֆինանսական ակտիվների բարձր գները շարունակում են խթանել բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների սպառման և ներդրումների աճը, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների աշխատավարձերի աճի արագ դանդաղումը, սպառողական վարկերի նվազումը և ժամկետանց վարկերի կուտակումը առկա թույլ պահանջարկի ազդակներ են պարունակում: Սպառման ներկայիս կառուցվածքի պայմաններում, ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում պահանջարկի հեռանկարի վատթարացմանը, ինչն իր հերթին կարող է բացասաբար ազդել համաշխարհային պահանջարկի պայմանների վրա։

 

ԱՄՆ-ի խթանող հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում միջնաժամկետում պակասուրդի և պետական պարտքի հեռանկարի շուրջ անորոշություններն ավելացել են, այդ թվում՝ ներառյալ սահմանված մաքսատուրքերի օրինականության վիճարկման հետ կապված խնդիրները՝ պարունակելով երկարաժամկետ տոկոսադրույքների հնարավոր աճի ռիսկեր: Դա իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ համաշխարհային տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

 

2025 թ. չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով տ/տ 2.7%, ինչը դեռևս բարձր է թիրախից։ Սպառման շարունակական բարձր աճը կարող է նպաստել արտաքին առևտրային քաղաքականության ազդեցությունների հետագա փոխանցմանը ներքին գներին։ Միաժամանակ, չնայած գործազրկության որոշակի աճին, աշխատանքից ազատվածների և նոր աշխատանքի ընդունվածների թիվը հարաբերականորեն կայուն է՝ հավանաբար արտացոլելով հավասարակշռության ձևավորման գործընթացը։ Այդուհանդերձ, հետագա զարգացումների շուրջ անորոշության և դեռևս թիրախից բարձր գնաճի պայմաններում, դժվարանում է ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից գների կայունության և լրիվ զբաղվածության ապահովման խնդրի իրագործումը:

 

2025 թ. երրորդ եռամսյակում Եվրոգոտու տնտեսական աճը պահպանվել է ցածր մակարդակում՝ շարունակելով արտացոլել կառուցվածքային մարտահրավերներն ու համաշխարհային առևտրային քաղաքականությունից բխող անորոշությունները։ Գնաճային միջավայրը շարունակել է կայունանալ՝ մոտենալով նպատակային մակարդակին: Այնուամենայնիվ, 2025 թ. չորրորդ եռամսյակում որոշ առաջնորդող ցուցանիշներ տարբեր ազդակներ են հաղորդում։ Թեև հիմնարար գնաճի ցուցանիշները մոտ են թիրախին, ծառայությունների գնաճը դեռևս զգալի բարձր է՝ աշխատաշուկայի խիստ պայմանների մեղմման թույլ ազդակների պայմաններում։

 

Տնտեսական աճի հեռանկարը, առկա կառուցվածքային խնդիրների պարագայում, մնում է անորոշ։ Աճի բևեռացումը և առևտրային քաղաքականության անորոշությունները հանգեցնում են սպասողական վարքագծի ձևավորմանը, ինչը բացասաբար է անդրադառնում ԵԳ-ում սպառման և ներդրումների իրականացման որոշումների վրա: Մի կողմից՝ կառուցվածքային խնդիրների լուծմանն ուղղված հարկաբյուջետային խթանները կարող են դրական ազդեցություն ունենալ որոշ արտադրողական ոլորտների վրա։ Մյուս կողմից՝ ռազմարդյունաբերության ոլորտի խթանման միջոցառումները կարող են տնտեսության անհամաչափ զարգացման և գնաճային միջավայրի ընդլայնման ռիսկեր պարունակել: Նավթի համաշխարհային շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման միտումները պահպանվում են՝ ճնշումներ գործադրելով նավթի միջազգային գների վրա, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը՝ նաև նպաստել դրանց բարձր տատանողականությանը։ Միջնաժամկետ հեռանկարի շուրջ անորոշությունները պահպանվում են։ Մի կողմից՝ նավթի ավելցուկային առաջարկը, համաշխարհային պահանջարկի թուլացման պայմաններում, կարող է լրացուցիչ գնանկումային ճնշումներ ստեղծել, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական լարվածության ավելացումը, այդ թվում՝ ՌԴ և Իրանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառումը, կարող է հանգեցնել մատակարարման շղթաների հնարավոր խաթարումների և ձևավորել գնաճային ճնշումներ։ 2025 թ. երրորդ եռամսյակում ՌԴ տնտեսական աճը զգալիորեն դանդաղել է՝ կազմելով տ/տ 0.6%: Չորրորդ եռամսյակում ծառայությունների և մանրածախ առևտրի ճյուղերում տնտեսական ակտիվության կայուն աճը ներքին պահանջարկի վերականգնման ազդակներ է հաղորդում։ Միաժամանակ, սպառողական վարկերի նվազումը և չաշխատող վարկերի կշռի շարունակական աճը կարող են վկայել պահանջարկի թուլացման և տնտեսության առանձին հատվածներում կառուցվածքային խնդիրների կուտակման մասին։ Վերջին ամիսներին գնաճի և հիմնարար գնաճի տեմպերը նշանակալիորեն թուլացել են, մինչդեռ ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները դեռևս պահպանվում են բարձր մակարդակում։ Աշխատաշուկայի պայմանները շարունակում են մնալ խիստ, այդուհանդերձ, չորրորդ եռամսյակում թուլացման ազդակներ են նկատվում՝ արտահայտվելով պահանջվող աշխատողների թվի նվազմամբ և իրական աշխատավարձերի աճի դանդաղմամբ։

Նավթի գների շուրջ անորոշությունները ռիսկեր են պարունակում հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից, իսկ բյուջեի եկամուտների կառուցվածքային փոփոխությունների նպատակով հարկադրույքների խստացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի պայմանների վրա: Մի կողմից՝ ընդհանուր տնտեսական ակտիվության թուլացումը, մյուս կողմից՝ ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների բարձր մակարդակը ՌԴ ԿԲ-ի համար առարկայական խնդիրներ են ստեղծում կարճաժամկետում գնաճ-տնտեսական աճ երկընտրանքի արդյունավետ կառավարման տեսանկյունից։

 

Տնտեսության մեջ աճում է անորոշությունը համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերակցության առումով

2025 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն արագացել է, ձևավորվելով բարձր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով տ/տ 14.1%: 2025 թ. երկրորդ կիսամյակում, և հատկապես տարեվերջին, արձանագրվել է արտաքին առևտրային գործունեության ծավալների զգալի աճ՝ մեծապես նպաստելով ակտիվության աճի արագացմանը։ Այդուհանդերձ, վերոնշյալ ոլորտում ավելացված արժեքը բավականին փոքր է։

 

Տնտեսական ակտիվության աճը Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն | 2026 թ․ փետրվար 5 շարունակել է կենտրոնացված լինել հիմնականում պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված ճյուղերում, այդ թվում՝ շինարարություն և ծառայություններ, ինչը աճի երկարաժամկետ հեռանկարի և կայունության վերաբերյալ ռիսկեր է պարունակում:

 

Շինարարության ճյուղը շարունակում է երկնիշ աճեր արձանագրել, այդուհանդերձ, այս հատվածում հավանական գերառաջարկի ձևավորմամբ պայմանավորված անշարժ գույքի գների բնականոն ճշգրտման պայմաններում, շինարարության ու հարակից ոլորտներում աճի, ամբողջական պահանջարկի թուլացման և, հետևաբար, գնանկումային ռիսկերը պահպանվում են:

 

Թեև ծառայությունների ճյուղում աճը դեռևս կենտրոնացված է ՏՏ և ֆինանսական ծառայությունների ոլորտում, այնուամենայնիվ, վերջին ամիսներին, ծառայությունների այլ ենթաճյուղերում բարձր աճերի պահպանումը կարող է վկայել կայուն և ընդլայնվող պահանջարկի մասին:

 

Մյուս կողմից, որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների աստիճանական չեզոքացմանը զուգահեռ տարեսկզբից արձանագրվել է առևտրի ճյուղի աճի դանդաղում: Այնուամենայնիվ, ճյուղի աշխատավարձերը և զբաղվածությունը շարունակում են կայուն տեմպերով աճել, ինչը ոչ միանշանակ ազդակներ է պարունակում ճյուղի հետագա հեռանկարների վերաբերյալ:

 

Մշակող արդյունաբերության ճյուղում ակտիվությունը ավելանում է՝ պայմանավորված ոչ միայն «ավանդական» ենթաճյուղերի աճի արագացմամբ, այլ նաև որոշ ոչ կառուցվածքային գործոնների վերականգնմամբ:

 

2025 թ. սեպտեմբեր ամսվա դանդաղումից հետո, դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերը չորրորդ եռամսյակում ձևավորվել են պատմական ցուցանիշներից բարձր, ինչն ուղեկցվել է նաև կազմի և կառուցվածքի որոշակի փոփոխություններով: Միևնույն ժամանակ, տեղական ապրանքների և ծառայությունների, հատկապես՝ ՏՏ և ֆինանսական, նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է:

 

Միջնաժամկետում արտաքին պահանջարկի հեռանկարը մեծապես կպայմանավորվի համաշխարհային և ՌԴ տնտեսությունում պահանջարկի թուլացման ռիսկերով, ինչպես նաև աշխարհաքաղաքական հետագա զարգացումներով:

 

Դեպի ՌԴ սեզոնային միգրացիայի միտումների և գումարի փոխանցման եղանակների շուրջ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ընթացիկ մակարդակում ռուբլու փոխարժեքի երկար պահպանումը կարող է ավելացնել ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի շարժառիթները: Մյուս կողմից՝ ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի վերաբերյալ բարձր անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են որոշակիորեն զսպել դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը՝ նպաստելով ՀՀ-ում աշխատուժի առաջարկի աճին և գնանկումային ռիսկերի ձևավորմանը:

 

Ամփոփելով՝ տարբեր ազդակներ կարող են վկայել չորրորդ եռամսյակում թույլ դրական ՀՆԱ ճեղքի ձևավորման մասին: Այնուամենայնիվ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները, տարբեր ճյուղերում անհամաչափ զարգացումները և ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը ավելացնում են տնտեսության մեջ համախառն պահանջարկի և առաջարկի հարաբերական դիրքի շուրջ առկա անորոշությունները: Մի կողմից՝ վարկավորման շարունակական բարձր աճը, հիմնականում պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ճյուղերում բարձր աճի արձանագրումը և արտաքին պահանջարկի բարձր մակարդակում պահպանումը կարող են վկայել տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայության մասին: Մյուս կողմից՝ աճի կենտրոնացվածության պահպանումը, մանրածախ առևտրի աճի շարունակական դանդաղումը, աշխատավարձերի թույլ աճի միտումները, ծառայությունների և կոշտ գներով ոչ արտահանելի ապրանքների գնաճի կայուն, ցածր մակարդակները համահունչ չեն տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորմանը և կարող են վկայել թույլ պահանջարկի միջավայրի առկայության մասին:

 

Պետական բյուջեի եկամուտները 2025 թ-ին ամբողջությամբ կատարվել են՝ կազմելով տարեկան վերանայված ծրագրի շուրջ 101%-ը։ Միևնույն ժամանակ, պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են՝ կազմելով տարեկան ծրագրի 95․4%-ը։ Դրան հիմնականում նպաստել է կապիտալ ծախսերի թերակատարումը, որը կազմել է տարեկան ծրագրի շուրջ 89․3%-ը։

 

Արդյունքում՝ ՀՀ ԿԲ ընթացիկ գնահատումների համաձայն, 2025 թ. պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 3.5-4%, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա ունեցել է չեզոք ազդեցություն։ 2026 թ. համար ծրագրված բյուջեի ամբողջական կատարման պարագայում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է չեզոք։

 

Այդուհանդերձ, պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության շուրջ անորոշությունը կպայմանավորվի տնտեսության բարձր աճերից հետո աճի կայունացման պայմաններում հարկային վարչարարության պլանավորված հետագա խստացման հնարավորություններով։ Մյուս կողմից՝ սահմանափակ կարողությունների արդյունքում կապիտալ ծախսերի հնարավոր թերակատարման, ինչպես նաև դրանց կառուցվածքային յուրահատկություններով պայմանավորված՝ պահանջարկի վրա ավելի թույլ ազդեցություն ունենալու ռիսկերը մնում են առարկայական։

 

Աշխատաշուկայում անհաշվեկշռվածությունը թուլացել է, և ձևավորվում է հավասարակշռություն

 

Գործազրկության մակարդակը 2025թ. երրորդ եռամսյակում նվազել է և կազմել 11․8%: Հարկ է նշել, որ ըստ աշխատուժի հետազոտության արդյունքների, 2025 թվականի երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աշխատանքային ռեսուրսներն ավելացել են, որոնք, սակայն, հիմնականում հաշվառվել են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կազմում, իսկ զբաղվածների թիվը որոշակի նվազել է: Վերջինս կարող է արտահայտել տնտեսությունում աշխատուժի նկատմամբ ձևավորված թույլ պահանջարկը:

 

Ի հակադրումն դրան, ըստ ՊԵԿ տվյալների, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը շարունակում է կայուն տեմպերով աճել՝ փոխանցելով աշխատուժի նկատմամբ բարձր պահանջարկի պահպանման ազդակներ: Գրանցված աշխատողների թվի ավելացումը կարող է վկայել նաև տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների մասին՝ արտահայտելով ոչ ֆորմալ զբաղվածությունից աշխատուժի տեղաշարժը դեպի ֆորմալ զբաղվածություն:

 

Միաժամանակ, աշխատավարձերի աճի վերջին զարգացումները ևս տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Մի կողմից՝ 2025 թ. չորրորդ եռամսյակում աշխատավարձերի աճի դանդաղումը՝ նոյեմբերին եռամսյակային կտրվածքով տ/տ 4.6%, կարող է տնտեսությունում պահանջարկի պայմանների որոշակի թուլացման ազդակներ պարունակել:

 

Մինչդեռ, աշխատավարձերի աճի ճյուղային կետնտրոնացվածության թուլացումը և ծառայությունների ոլորտի (առանց ֆինանսական հատվածի և ՏԿ ոլորտի) աշխատավարձերի աճի արագացումը չորրորդ եռամսյակում (նոյեմբեր ամսին՝ եռամսյակային կտրվածքով տ/տ 7․4%) կարող է վկայել տնտեսությունում պահանջարկի համեմատաբար կայուն պայմանների մասին: Ընդհանուր առմամբ, տարբեր ազդակների համադրման արդյունքում կարելի է հանգել աշխատուժի շուկայում անհաշվեկշռվածությունների էական թուլացման և հավասարակշռության ձևավորման մասին։

 

Հիմնական անորոշությունները կապված են ՌԴ տնտեսության հեռանկարի, ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման հետևանքով՝ դեպի ՌԴ սեզոնային միգրացիայի միտումների, ՀՀ աշխատաշուկայում մասնակցության մակարդակի, ինչպես նաև աշխատուժի կազմում տնտեսապես ոչ ակտիվ բնակչության ինտեգրման արագության հետ։ Միջնաժամկետում աշխատուժի առաջարկի հնարավոր աճը կարող է լրացուցիչ մեղմել աշխատաշուկայի պայմանները և նվազեցնել դրանից եկող ճնշումները։

 

Գնաճային սպասումները շարունակում են անշեղորեն նվազել

 

2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումները զգալիորեն մեղմվել են, որի արդյունքում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով տ/տ 3.3%: Առաջիկայում հիմնական անորոշությունները կապված են այս միտումների տևականության համատեքստում ներքին գների ճշգրտման արագության ու չափի հետ: Միաժամանակ, բնականոն գնաճի տեմպերի արագացում է դիտարկվել՝ դեկտեմբերին կազմելով տ/տ 4․3%: Հատկանշական Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն | 2026 թ․ փետրվար 5 է հատկապես կաթնամթերքի գների աճի արագացումը, որտեղ մակնիշավորման գործողությունների արդյունքում գների կտրուկ աճ է արձանագրվել՝ դեկտեմբերի կազմելով տ/տ 6․1%, օգոստոսի տ/տ 1․6%-ի համեմատ: Հարկ է նշել, որ առանձին ապրանքների գների աճը գերազանցում է մակնիշավորման ինքնարժեքի գինը, ինչը կարող է վկայել, որ նշված գնային փոփոխությունները պայմանավորված են նաև այլ գործոններով, այդ թվում՝ գործառնական ծախսերի աճով, գնագոյացման քաղաքականության վերաիմաստավորմամբ և այլ գործոններով: Միևնույն ժամանակ, 2025 թվականի սկզբից ոչ պարենային ապրանքներից եկող գնանկումային ճնշումներն աստիճանաբար չեզոքացել են՝ մայիսից մտնելով թույլ գնաճային տիրույթ: Մյուս կողմից, ծառայությունների գնաճն առանց օդային տրանսպորտի պահպանվում է թիրախից ցածր՝ 2.0-2.5% միջակայքում, դեկտեմբերին կազմելով տ/տ 1․9%, իսկ կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում նկարագրում է պահանջարկի միջավայրով պայմանավորված գների վարքագիծը, կայունացել է 2.0%-ի շուրջ, դեկտեմբերին կազմելով տ/տ 1.9%:

 

Վերոնշյալ զարգացումների համատեքստում գնաճային սպասումները շարունակել են կայուն նվազել որին էականորեն նպաստել է տնտեսությունում երկարատև կայուն ցածր գնաճային միջավայրի պահպանումը:

 

Վերջին ամիսներին եկամտաբերության կորը ամբողջ երկայնքով զգալի նվազել է, ինչը շարունակվել է 2026 թ. հունվարի ընթացքում։ Սա կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, մասնավորապես` ա) զարգացող երկրների նկատմամբ ընդհանուր տրամադրվածության բարելավմամբ, ինչպես նաև ՀՀ-ին ներհատուկ որոշ գործոնների ազդեցությամբ, որոնք կարող էին ազդել շուկաների կողմից ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի դեպի ներքև վերագնահատման վրա, բ) կառուցվածքային, երկարաժամկետ գործոնների աստիճանական ազդեցությամբ, մասնավորապես տարեսկզբից գնաճի թիրախի նվազեցման արդյունքում երկարաժամկետ գնաճային սպասումների նվազում, պետական պարտքի հետագծի վերաբերյալ սպասումների բարելավում, տնտեսության արտահանելի հատվածի կարողությունների ընդլայնում և հիմնարար արժևորման սպասումների ձևավորում գ) դրամավարկային քաղաքականության աստիճանական փոխանցմամբ և առանձին ներդրողների մոտ պայմանների հետագա թուլացման սպասումների ձևավորմամբ, դ) ոչ կառուցվածքային գործոններով, ինչպիսիք են օրինակ՝ ներքին ֆինանսական շուկայում դրամային իրացվելիության աճը հատկապես պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցման արդյունքում և այլն:

 

ՀՀ երկրի ռիսկի հավելավճարը վերջին ամիսների ընթացքում շարունակել է նվազել՝ արտացոլելով թե՛ համաշխարհային թե՛ ՀՀին ներհատուկ գործոնների ազդեցությունը: Մի կողմից, զարգացած երկրներում հարկաբյուջետային և առևտրային քաղաքականություններից բխող անորոշության և մյուս կողմից՝ զարգացող երկրներում կառուցվածքային բարեփոխումների պարագայում նկատվել է զարգացող երկրների նկատմամբ տրամադրվածութան էական բարելավում: Միևնույն ժամանակ, թեև ՀՀ ռիսկի հավելավճարի զարգացումները հետևել են զարգացող երկրների ընդհանուր միտումներին, այնուամենայնիվ, վերջին ամիսներին նկատվել է նաև ՀՀ-ին ներհատուկ գործոնների ազդեցություն, հիմնականում կապված՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ռիսկերի թուլացման սպասումների հետ:

 

Այս համատեքստում, հիմնական անորոշությունը կապված է այն հարցի հետ, թե որքանով են զարգացող երկրներում նկատվող ընթացիկ միտումները կրում երկարաժամկետ, հիմնարար բնույթ: Սա իր հերթին էական անորոշություններ է ստեղծում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի երկարաժամկետ, կայուն մակարդակի և չեզոք տոկոսադրույքի մեկնաբանման տեսանկյունից: Մյուս կողմից, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային միջավայրի շուրջ անորոշությունները վերջին շրջանում փոքր ինչ աճել են՝ ՀՀ երկրի ռիսկ հավելավճարի՝ դեպի վեր ճշգրտման հավանական ռիսկերով։

 

ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Հիմնական Ա տիպի (շուկայի սպասումների համեմատ ավելի բարձր տոկոսադրույքների ուղեգիծ պահանջող) սցենարները կապված են համաշխարհային բարձր չեզոք տոկոսադրույքի, տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր թուլացման համատեքստում կապիտալ հոսքերի արագացման և տնտեսությունում պահանջարկի պայմանների ընդլայնման, ինչպես նաև ներքին տնտեսությունում ֆինանսական պայմանների թուլացման ֆոնին ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման ռիսկերի հետ: Հիմնական Բ տիպի (շուկայի սպասումների համեմատ ավելի ցածր տոկոսադրույքների ուղեգիծ պահանջող) սցենարները կապված են համաշխարհային տնտեսության դանդաղման հեռանկարի վերաբերյալ անորոշությունների, ներքին պահանջարկի թույլ միջավայրի, ինչպես նաև իրական փոխարժեքի հիմնարար արժևորման և ՀՀ չեզոք տոկոսադրույքի համեմատաբար ցածր մակարդակում ձևավորված լինելու ռիսկերի հետ։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Amundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանըAmundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանը
2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA
Կոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխողԿոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխող
Նախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկաՆախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկա
Ռուսաստանի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի 1%Ռուսաստանի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի 1%
TRIPP նախագիծը լիովին տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տրամաբանության մեջ․ ԽուդաթյանTRIPP նախագիծը լիովին տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տրամաբանության մեջ․ Խուդաթյան
Փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա. նախարարՓոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա. նախարար
Առաջիկայում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի կապալառուի ընտրության նոր մրցույթ կանցկացվի. նախարարԱռաջիկայում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի կապալառուի ընտրության նոր մրցույթ կանցկացվի. նախարար
Տնտեսագետ. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը փողերի լվացման հերթական խարդախություն էՏնտեսագետ. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը փողերի լվացման հերթական խարդախություն է
ՀՀ կենտրոնական բանկը 2026թ. փետրվարին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.5% մակարդակումՀՀ կենտրոնական բանկը 2026թ. փետրվարին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.5% մակարդակում
Հայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի արժեքը 2018 թվականից աճել է ավելի քան 4,4 անգամՀայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի արժեքը 2018 թվականից աճել է ավելի քան 4,4 անգամ
​​​​​​​Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան​​​​​​​Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
2025 թվականին Հայաստանում արդյունաբերության հատվածի աճը բարձրացրել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 103,6%-ից մինչեւ 103,8%2025 թվականին Հայաստանում արդյունաբերության հատվածի աճը բարձրացրել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 103,6%-ից մինչեւ 103,8%
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըէկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորություններըՀայաստանն ու Օմանը քննարկել են տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները
Թանկարժեք մետաղները փլուզվել են։ Արդյո՞ք պետք է սպասենք, որ ոսկին կհասնի 2000 դոլարիԹանկարժեք մետաղները փլուզվել են։ Արդյո՞ք պետք է սպասենք, որ ոսկին կհասնի 2000 դոլարի
Սի Ցզինպինը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթՍի Ցզինպինը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթ
Իրանը նախատեսում է մինչև 2028/29 թվականը Եվրասիական տնտեսական միություն արտահանել 10 միլիարդ դոլարի էներգետիկ ծառայություններԻրանը նախատեսում է մինչև 2028/29 թվականը Եվրասիական տնտեսական միություն արտահանել 10 միլիարդ դոլարի էներգետիկ ծառայություններ
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան նախկինի պես որոշվում է արտաքին գործոններով. Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան նախկինի պես որոշվում է արտաքին գործոններով. "Լույս" հիմնադրամ
Փորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու իրական հնարավորություն ունիՓորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու իրական հնարավորություն ունի
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Eurosatory պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսինՀայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Eurosatory պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին
Ռուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Ոսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածրՈսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածր
Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքները
2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան
Հայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասինՀայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասին
Հայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված ենՀայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված են
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ ՊապոյանՀայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ Պապոյան
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Ամերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից էԱմերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից է
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ովTeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ով
Նախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարըՆախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարը
Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ "խորհրդային" ավանդներ
Հայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ըՀայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ը
Ադրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքովԱդրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքով
2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
ՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետոՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետո
Հայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . ՓաշինյանՀայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . Փաշինյան
Հայաստանի երկրորդ նախագահը Հայաստանի երկրորդ նախագահը "Սիստեմա" ԱՖԿ-ի բաժնետոմսերի մի մասի սեփականատերն է
Երևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամասԵրևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամաս
Փաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և ԱդրբեջանինՓաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և Ադրբեջանին
Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ "Հայաստան - Դիմակայուն Սյունիք" ծրագրի շրջանակում
ԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմացԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմաց
Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում "էական" ներդրումների և ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի աճի մասին
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի "հրաշալի համաձայնագիրը"
ATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում էATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում է
Հայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունըՀայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունը
Ոսկու ֆյուչերսները առաջին անգամ գերազանցեցին մեկ ունցիայի համար 5,300 դոլարըՈսկու ֆյուչերսները առաջին անգամ գերազանցեցին մեկ ունցիայի համար 5,300 դոլարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մտահոգված դոլարի թուլացմամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մտահոգված դոլարի թուլացմամբ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.02.2026
RUB4.92-0.02
USD378.44-0.59
EUR446.07-3.76
GBP516.76-2.62
CAD276.56-1.46
JPY24.27-0.22
CNY54.55-0.04
CHF486.05-2.71